ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

Ցանկացած մարդ, այդ թվում նաև` նախարարները, ազատ է ցանկացած վայրում հաշիվ ունենալու

Ցանկացած մարդ, այդ թվում նաև` նախարարները, ազատ է ցանկացած վայրում հաշիվ ունենալու
14.06.2013 | 11:35

Ամառային նստաշրջանի ԱԺ վերջին քառօրյան «էկզոտիկ» էր, իսկ նիստում մթնոլորտային ճնշումը` շատ բարձր։ Ընդդիմադիր թևը խիստ մեղադրանքներ ներկայացրեց վարչապետին ֆինանսական մեքենայությունների առումով, ընդգծելով, որ գումարները կուտակում է օֆշորային գոտում։ Վարչապետը հերքեց այդ բոլոր մեղադրանքները։ Եվ այսպես, ինչո՞վ են պայմանավորված վարչապետին ֆինանսական մեքենայություններում պարբերաբար մեղադրելու փորձերը։ Հարցը փորձեցինք ճշտել ԱԺ միջանցքներում։

ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ (ֆինանսների նախարար)
-Ընդհանրապես ցանկացած քաղաքական գործչի նկատմամբ ցանկացած մեղադրանք լինում է, ինչը հատուկ չէ միայն երկրի նախագահին ու վարչապետին։ Նման քննադատություններ հնչում են բոլոր երկրների, բոլոր հանրային պաշտոնյաների հասցեն։
ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ (ՀՅԴ խմբակցության անդամ)
-Ճանապարհի վրա ուզում եք այդքան հարցի պատասխանե՞մ։
-Շատ չէ, ընդամենը մեկ հարց է, պարոն Ռուստամյան։
-Հարցը մեկն է, բայց պատասխանը` ժամանակատար (ասաց մեր զրուցակիցը և հեռացավ- Ժ. Վ.)։
ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆ (ԱԺ փոխնախագահ)
-Երբ փաստարկված թեմաներ չունեն, ապա պետք է ինչ-որ պոպուլիստական, պրովոկացիոն, սպեկուլյացիոն, սուտ թեմաներ բարձրացնեն։ Պետք է մեծ աղմուկ ստեղծեն ոչնչից։
-Ըստ Ձեզ, օֆշորային գոտում մեր քաղաքական ուժերը, այդ թվում` վարչապետին մեղադրանք ներկայացնողները, կա՞ն, թե՞ չկան։
-Այդ մասին որևէ բան չեմ կարող ասել, բայց միևնույն ժամանակ որևէ բան բացառել էլ չեմ կարող։

ՎԱՀՐԱՄ ԱՎԱՆԵՍՅԱՆ (էկոնոմիկայի նախարար)
-Պարոն նախարար, ըստ Ձեզ, Հայաստանի քաղաքական էլիտան հետաքրքրություններ ունի՞ օֆշորի նկատմամբ։ Ի՞նչ եք կարծում, այդ գոտում մեր էլիտայից ովքե՞ր կարող են լինել։
-Օրենսդրության առումով ոչինչ չեմ կարող ասել, որովհետև չգիտեմ։ Սակայն, կարծում եմ, ոչ մեկին, անգամ Հայաստանում, չի արգելվում օֆշորային գոտում հաշիվ ունենալ։ Հայաստանի անկախացումից հետո, հավատացած եմ, ցանկացած մարդ, այդ թվում նաև` նախարարները, ազատ է ցանկացած վայրում հաշիվ ունենալու։ Այլ բան է, թե այդ հաշվի վրա եղած գումարներն ինչ միջոցներով են գոյանում։ Սակայն օրենսդրորեն այդ հարցը կարծես լուծված է, և գումարների գոյացման գործընթացը հրապարակային է դարձել։
-Հետաքրքրվե՞լ եք, արդյոք, թե օֆշորային գոտում ովքեր հաշիվներ ունեն, և որտեղի՞ց, ի՞նչ ճանապարհով են դրանք գոյացել։
-Իհարկե ոչ։ Էկոնոմիկայի նախարարությունը նման գործառույթ չունի, և ես այդ հարցով հետաքրքրված չեմ։


Ճեպազրույցները`
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2008

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

‚²ç³/1380225551">

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Աստե­ղա­յին խոս­տում­ներ, թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն
Աստե­ղա­յին խոս­տում­ներ, թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն